Փաշիկյանը և Հովհաննիսյանը հաղթանակով ավարտեցին Ագզամովի հուշամրցաշարի 7- րդ տուրը
Սպորտ
Հայ շախմատիստներ Արման Փաշրիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են ելույթներն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Ագզամովի հուշամրցաշարում:
Հուշամրցաշարի 7-րդ տուրում Արման Փաշիկյանը առավելության հասավ Սերգեյ Վոլկովի նկատմամբ: Փաշիկյանը խաղում էր սևերով: Իր պարտիան հաջողությամբ ավարտեց նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, ով հաղթեց Նասիֆա Մումինովային:
7 տուրից հետո Արման Փաշիկյանը 5-րդ տեղում է և ունի 5,5 միավոր: Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 16-րդն է' 5 միավորով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Գուպտա Աբիջեյն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու