Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան մասին:
Լիոնում ծնված, Ֆրանսիայի լավագույն երաժշտանոցներում ուսանած, Փարիզի օպերային թատրոնում և աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած երգչուհին, իր արմատներին հավատարիմ, ելույթներ է ունեցել նաև մայր հայրենիքում, բարեգործական համերգներով սատարել Հայաստանին և Արցախին»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ