Տավուշում այս տարի դպրոցին հրաժեշտ կտա 1290 շրջանավարտ
Հասարակություն
Տավուշի մարզում մարզպետարանի ենթակայության 77 հանրակրթական և Կրթության ու գիտության նախարարության ենթակայության 4 ավագ դպրոցներում մայիսի 23-ին կհնչի դպրոցական վերջին զանգը, և բոլոր դպրոցներում տեղի կունենան օրվան նվիրված հանդիսավոր արարողություններ: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա ընդհանուր թվով 1290 շրջանավարտ, որից 320-ը՝ ավագ դպրոցներում:
Մայիսի 5-ից արդեն սկսվել է միասնական քննությունների համար հայտերի ընդունումը, որը կտևի մինչև մայիսի 31-ը: Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 3-ից և կավարտվեն հունիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու