Գալուստ Սահակյանը Շառլ Ազնավուրին շնորհավորել է 90-ամյա հոբելյանի առթիվ
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Շառլ Ազնավուր, Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ:
Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք և զարմացնում մեղեդու և բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաստիարակելով, սիրելով ու սիրվելով:
Սիրելի Շառլ,
Դուք հայրենիքի և ծննդավայրի յուրահատուկ մեկտեղումն եք` ֆրանսիական անկրկնելի հմայքով և հայկական անհերքելի տաղանդով: Ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքերս և անկեղծ բարեմաղթանքներս ծննդյան հոբելյանի առթիվ: Առողջություն և շարունակական ստեղծագործական եռանդ Ձեզ, սիրելի հայրենակից»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու