Քառյակը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը
Քաղաքական
Այսօր տեղի է ունեցել քառյակի փոքր աշխատանքային քննարկում, որի ժամանակ որոշվել է չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով` քննարկմանը եղել է երկու դիրքորոշում՝ կամ միասնական դեմ քվեարկել, կամ չմասնակցել քվեարկությանը:
«Որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել քվեարկությանը: Եվ յուրաքանչյուր խմբակցություն իր ելույթի ժամանակ կներկայացնի հիմնավորումը»,- ասաց Զոհրաբյանը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ