Կառավարությունը պետք է գործով ապացուցի իր խոսքը. Դավիթ Հարությունյան
Քաղաքական
ՀՀ կառավարությունը պետք է գործով ապացուցի իր խոսքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե մեկ տարի հետ քաղաքացին ի՞նչ փոփոխություններ կարող է զգալ: «Ժամանակն է, որպեսզի մենք գործի անցնենք: Կառավարության ծրագրում խոստումներ կան, որոնք մենք պետք է կյանքի կոչենք: Պետք է գործով ապացուցենք մեր խոսքը»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նախընտրեց այս պահին զերծ մնալ այն մասին խոսելուց, թե մեկ տարի հետո ի՞նչ փոփոխություններ կարող են լինել: «Ես կարծում եմ, որ քաղաքացին պետք է տարբերություններ զգա, սակայն ինչ տարբերություն` պարզ կլինի մեկ ամիս հետո»,- նշեց նա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նաև ընդգծեց, որ ներկա և նախորդ կառավարությունների միջև էական տարբերություն կա աշխատաոճի առումով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ