Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է
Այլ
Ժաննան սկսել է երգել և պլանավորում է տուն վերադառնալ: Երգչուհու երկրպագուները նրա համար անակնկալ են պատրաստել: Հունիսի 6-ին МУЗ-ТВ-ի մրցանակաբաշխության ժամանակ Ժաննայի երկրպագունները կարմիր գորգի վրա քայլելու են` իրենց ձեռքին ունենալով մի պաստառ, որի վրա գրված է լինելու. «Ժաննա, մենք քեզ սիրում և սպասում ենք»: Այս մասին հայտնում է «СтарХит»-ը:
Դեռ մի քանի ամիս առաջ երգչուհու վիճակը ծանր էր, իսկ այժմ Ժաննայի ամուսնու` Դմիտրի Շեպելյովի և հոր` Վլադիմիր Բորիսովիչի խոսքերով` նա կամաց-կամաց ապաքինվում է և անգամ ամռանը պատրաստվում է տուն վերադառնալ: Ժաննայի հարազատները չէին կասկածում, որ նա կհաղթահարի իր հիվանդությունը և դուրս կգա այդ ծանր իրավիճակից: Այդպես էլ եղավ:




















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու