Անջելինա Ջոլին չի բացառել, որ կմտնի քաղաքականություն
Այլ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի բացառում, որ ապագայում իր համար կընտրի քաղաքական գործչի կարիերան: Նա հայտնել է ամերիկյան ABC հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե չի ծրագրում արդյոք իրեն փորձել քաղաքականության ասպարեզում, Ջոլին ասել է. «Գիտեք, եթե ես գայի այն եզրակացության, որ կկարողանամ դա արդյունավետորեն անել, ապա ես կփորձեի»: «Սակայն ես վստահություն չունեմ՝ արդյոք ինձ այդ ասպարեզում լրջորեն կընդունեն, և արդյոք ես կկարողանամ արդյունավետ գործունեություն ծավալել»,-խոստովանել է նա:
Ավելի վաղ Ջոլին քանիցս հայտարարել է, որ քաղաքական գործչի կարիերան իր համար խիստ անընդունելի է, քանի որ իր անցյալում չափազանց շատ են հասարակայնության տեսանկյունից անվայել մանրամասները: «Հետաքրքիր է, արդյոք արդեն հայտնի է դարձել բոլոր այն կմախքների մասին, որոնք կան իմ պահարանում:Հավանաբար, ամեն ինչ արդեն հայտնի է, այլևս ոչինչ չի մնացել»,-նշել է նա:
Ջոլին խոստովանել է, որ ինքը և դերասան Բրեդ Փիթը այդպես էլ դեռ չեն որոշել, թե երբ են հարսանիք անելու: «Մենք ամսաթիվ չենք նշանակել: Մենք ոչինչ չենք թաքցնում, պարզապես դեռ իրոք չգիտենք»,-պարզաբանել է դերասանուհին:
Ջոլին 50 հազար դոլար է նվիրաբերել Սերբիայում ու Բոսնիայում և Հերցեգովինայում ավերիչ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու