Փոլ ՄքՔարթնին հոսպիտալացվել է Տոկիոյում. համերգային շրջագայությունը հետաձգվել է
Այլ
Համերգային շրջագայությամբ Ճապոնիայում գտնվող Փոլ ՄքՔարթնին հոսպիտալացվել է վիրուսային վարակի սրացման պատճառով: Չեղյալ են հայտարարվել փոփ-աստղի համերգները Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Ինչպես հաղորդում է Fox News-ը, ճապոնական լրատվամիջոցները հայտնել են, որ 71-ամյա ՄքՔարթնին անցած շաբաթ ներողություն էր խնդրել երկրպագուներից մի քանի այլ համերգների հետաձգման համար: Դրանից ի վեր նրա առողջական վիճակը գնալով վատթարացել է: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ճապոնացի երկրպագուներին իրենց սիրո, սատարող հաղորդագրությունների և ըմբռնման համար: Հույս ունեմ շուտով տեսնելու ձեզ բոլորիդ»,- ասել էր «Բիթլզ»-ի նախկին անդամը:
Երաժշտի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն հաստատել լուրը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ