Հովիկ Աբրահամյանը քաղաքացուն խոստացավ հանդիպում կազմակերպել Գևորգ Կոստանյանի հետ
Քաղաքական
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, մինչ կուսակցությանգրասենյակ մտնելը լսեց մի քաղաքացու, ով բողոքում էր դատարանի հետ կապված խնդիրներից: Քաղաքացին վարչապետին տեղեկացրեց, որ ինքը խնդիր ունի դատարանի հետ կապված, դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն իրեն ոչ ոք չի ցանկանում լսել:
ՀՀ վարչապետը խնդրեց դիմել գլխավոր դատախազին: «Դիմել եմ, պարոն վարչապետ, սակայն նա ինձ չի ցանկանում ընդունել»,- ասաց քաղաքացին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ զանգահարել Գևորգ Կոստանյանին և խնդրել, որպեսզի նրան ընդունի:
«Հիմա, եթե ես Գևորգ Կոստանյանին խնդրեմ, որ Ձեզ ընդունի, բավարարված կլինե՞ք»,- հարցրեց նա’և դրական պատասխան ստանալով, խոստացավ կազմակերպել այդ հանդիպումը: Նա քաղաքացուն առաջարկեց հեռախոսահամար թողնել, որպեսզի կապվեն նրա հետ և հրավիրեն հանդիպման:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու