«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` մասնակցել քվեարկությանը, թե ոչ». Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել քվեարկությանը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպես քվեարկի, կամ մասնակցի քվեարկությանը, թե ոչ»,- ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ իրենք արդեն իրենց կարծիքը հայտնել են կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթներով և քվեարկությամբ: Նրա խոսքով` այսօր ամբոխահաճո հայտարարություններ անելու ժամանակը չէ, այսօր անցյալը փառաբանելու ժամանակը չէ, այլ գործ անելու ժամանակն է: «Մենք բոլորս պետք է լծվենք բարեփոխումների իրականացմանը, որովհետև ժողովուրդը մեզանից սպասում է ոչ թե գեղեցիկ խոսքեր, շատ դեպքերում հայհոյանքներ, վատատեսական կամ լավատեսական կանխատեսումներ, այլ իրական աշխատանք»,- նշեց Շարմազանովը՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին առաջնորդվել այդ ճանապարհով:
Ազգային ժողովն այսօրվա նիստում հաստատեց կառավարության ծրագիրը: Ոչ իշխանական ուժերի քառյակը և ՕԵԿ-ը կառավարության ծրագրի քվեարկության չեն մասնակցել:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ