ՀՀԿ-ական պատգամավորներին հարբած վիճակում բերում են նիստերի դահլիճ (տեսանյութ) newsbook.am
Հայաստան
Այսօր Ազգային ժողովում ժամը 17:30-ին քվեարկության է դրվելու Կառավարության ծրագիրը, որին մասնակցելու է միայն ՀՀԿ խմբակցությունը:
Քվեարկությանը մնացել է 20 րոպե, սակայն դահլիճում ՀՀԿ-ական 70 պատգամավորներից ներկա է միայն 29 պատգամավոր:
Պատգամավորների քիչ քանակը առաջացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի զայրույթը և նա հերթով իր մոտ հրավիրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին:
Պատգամավորների ականջներին ինչ-որ բան ասելուց հետո ՀՀԿ-ականները վերցրեցին հեռախոսներն ու դուրս շտապեցին դահլիճից:
Փաստից կարելի էր հետևություն անել, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին հրամայում էր զանգել և նիստին «բերման ենթարկել» ՀՀԿ-ական պատգամավորներին:
Մանրամասն` newsbook.am-ում


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից