«Ժողովուրդ». ՊԵԿ-ը տուգանում է գյուղացու բեռը հնարավորինս թեթեւացնող ընկերություններին
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունը դեռեւս 2013թ. որոշել էր հողօգտագործողների համար մատչելի գնով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ: Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին պետք է վաճառվեր 6 հազար դրամով, իսկ ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը' 350 դրամով: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել էր նաեւ ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ:
Ու մինչ կառավարությունը որոշումներ է կայացնում հնարավորինս կարգավորել գյուղատնտեսական ոլորտը, Պետական եկամուտների կոմիտեն ժամանակ չի կորցնում տուգանքի ենթարկել գյուղացու բեռը հնարավորինս թեթեւացնող ընկերություններին: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բերրիություն» ԱՄ Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի տնօրեն Սասուն Պողոսյանը ընկերության անունով ՀՀ է ներմուծել ազոտական պարարտանյութ, որը այդպես էլ չի հայտարարագրել' տուգանվելով 50.000 դրամ:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու