«Ժողովուրդ». Կառավարության ծրագրի նկատմամբ վստահությունը կորել է
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության ծրագիրը երեկ ընդունվեց կեղծիքներով. թեեւ քվորումի բացակայության խնդիր չկար, այնուամենայնիվ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կրկին քվեարկում էին բացակա ընկերների փոխարեն: ՀՀԿ-ականներին երեկ որքան հնարավոր է «բերման էին ենթարկել» խորհրդարան՝ նույնիսկ գինովցած վիճակում: Տեղեկացնենք, որ Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ քվեարկեցին, իսկ Խաչիկ Քոքոբելյանը՝ դեմ: Արդյունքում՝ կառավարության ծրագիրը հաստատվեց 70 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ ԱԺ վեց խմբակցություններից հինգը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը հայտարարեցին ծրագրի քվեարկությունը բոյկոտելու մասին: Ի դեպ, ՀՀԿ-ից եւս եղան պատգամավորներ, ովքեր չմասնակցեցին քվեարկությանը՝ 41 ընտրատարածքից ընտրված Հակոբ Հակոբյանը՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերը, եւ Հայկ Բաբուխանյանը: Համեմատության համար նշենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի հաստատմանը մասնակցել էր 123 պատգամավոր. կողմ էր քվեարկել 75-ը, դեմ՝ 47-ը, ձեռնպահ՝ 1-ը: 2013թ. կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցել էր 117 պատգամավոր, որից 76-ը՝ կողմ, 41-ը՝ դեմ: Հիմա, փաստորեն, մասնակցել է 72 (իրականում՝ 71) պատգամավոր: Ասել է թե՝ կառավարության ծրագրի նկատմամբ վստահությունը կորել է անգամ հենց օրենսդիրների շրջանում:
Շսրունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու