«Առավոտ». ՀՔԾ-ն մերժեց Շիրակի ոստիկանապետի դեմ քրեական գործի հարուցումը
Հայկական Մամուլ
Երեկ ուշ երեկոյան Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության պետ Միքայել Ահարոնյանից տեղեկացանք, որ Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր' Ռաֆայելի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստում ստուգելու մամուլում տեղ գտած հրապարկումները: Հիշեցնենք, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ հայտարարել էր, որ նման միջադեպ տեղի չի ունեցել, իսկ չեմպիոնի ընտանիքի անդամների հետ մեզ այս ընթացքում կապ հաստատել չէր հաջողվել, նրանք հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու