Ավտովթար` Բազում գյուղում. 29-ամյա քաղաքացին տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 22-ին' ժամը 21.35-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածում' Բազում գյուղի մոտակայքում (1-ին կմ), «Մերսեդես» մակնիշի 26 ՕՍ 233 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել գետակը, ինչից ուղևոր' 1985թ. ծնված Տ. Ք.-ն տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ Ա. Շ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:
Հրշեջ-փրկարարները դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու