Իսպանիայում գտել են Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը
Գիտություն և Մշակույթ
Անհայտ նկարչի այն նկարը, որը 25 տարի առաջ Իսպանիայի խանութներից մեկում վաճառվել է 150 եվրոյով, եղել է Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը, որը նա նկարել է 17 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով փորձագետների խոսքը:
Արվեստագետ Տոմո Լ'Ամոն 1988 թվականին նկարը ձեռք էր բերել Ժիրոնա քաղաքի անտիկվարային սալոնում: Հրաբխի վրա թռչող հրեշտակների պատկերող նկարը նրա վրա նստել է 25 հազար պեսետ (շուրջ 150 եվրո): Գեղանկարչության սիրահարն ի սկզբանե ենթադրում էր, որ գործ ունի Դալիի աշխատանքի հետ, սակայն դա ապացուցելու համար պահանջվել են մի շարք բարձրտեխնոլոգիական փորձաքննություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)