Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Արցախի ներկայիս չճանաչված կարգավիճակը չպիտի խոչընդոտ հանդիսանա միջազգային գործընթացներին նրա մասնակցությանը

Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել Կանադայի ուսանողական միության (AESPUL) նախագահ Ֆրանսուա-Պիեռ Կարտոլանոյին: «Արմենպրես»-ն ամբողջությամբ ներկայացնում է կազմակերպության կայքում մայիսի 19-ին տպագրված հարցազրույցը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն (ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն) անկախություն է ձեռք բերել 1988-1994թթ. ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի և Արցախի համատեղ հաղթանակի արդյունքում: Այդ ժամանակից ի վեր, դե-ֆակտո ինքնիշխան պետությունը ձերբազատվել է իր խորհրդային ժառանգությունից՝ կառուցելով ժամանակակից և բարգավաճ հասարակություն: Այնուամենայնիվ, երկու տասնամյակի ընթացքում ձեռք բերված մեծագույն առաջընթացը գտնվում է մշտական սպառնալիքի տակ՝ հաշվի առնելով չլուծված ղարաբաղյան հակամարտությունը:

Չնայած 1994թ. կնքվել է հրադադարի մասին համաձայնագիր, այնուամենայնիվ, Ստեփանակերտի և Բաքվի միջև դեռևս գոյություն չունի խաղաղության պայմանագիր: Լարվածությունը ներկայումս պահպանվում է, ինչը հանգեցնում է սահմանային պարբերաբար կրակոցների, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը:

Նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ կանխելու ռազմական գործողությունների վերսկսումը և աջակցելու Արցախի անկախության ավելի լայն ճանաչմանը: Ես հարցազրույց եմ վերցրել պարոն Միրզոյանից ԼՂՀ-ում տարածաշրջանային և միջազգային ներկայիս իրավիճակի մասին առավել ընդգրկուն տեղեկատվություն ստանալու նպատակով:

-Որո՞նք են ԼՂՀ արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունները:

-ԼՂՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ժողովրդավարության համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների հիման վրա: Մենք համոզված ենք, որ Արցախի ներկայիս չճանաչված կարգավիճակը չպիտի խոչընդոտ հանդիսանա միջազգային գործընթացներին նրա մասնակցությանը:

ԼՂՀ արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն են՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը, արտերկրում ԼՂՀ քաղաքացիների (ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների և ներքին տեղահանվածների) իրավունքների և շահերի պաշտպանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը ԼՂՀ տնտեսության մեջ, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության ամրապնդումը:

-Ինչպիսի՞ն են ԼՂՀ արտաքին հարաբերությունների 2014թ. ուղղությունները:

Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված ԼՂՀ ճանաչման դրական միտումների ամրապնդմանը, ինչպես նաև բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բանակցությունների սեղանին հակամարտության գլխավոր կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերումը:

Նախատեսվում է լուծել նաև այլ առաջնահերթ խնդիրներ. Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մասին հավաստի տեղեկատվություն տարածելու նպատակով առավել ակտիվացնել և հետևողական դարձնել աշխատանքները տեղեկատվական դաշտում, ինչպես նաև աջակցել ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված զգալի առաջընթացին և մեր հանրապետությունում ընթացիկ զարգացումներին:

-Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Ձեր նախարարությունը:

-Հիմնական խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունն է, ինչն իր հերթին, դժվարացնում է մեր նախարարության լիարժեք գործունեությունը և ստեղծում որոշակի սահմանափակումներ իր քաղաքականության իրականացման գործում: Միևնույն ժամանակ, առկա խնդիրները մղում են մեզ ավելի ակտիվ և քրտնաջան աշխատանքի՝ ուղղված նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը:

-2014թ. Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունել է ԼՂՀ ճանաչման մասին բանաձև: Այլ քաղաքներ կարո՞ղ են հետևել նրա օրինակին, և ինչքանո՞վ է այդ քայլը կարող դրական դեր խաղալ:

-Վերջին տարիներին նկատվու մ է ԱՄՆ և Ավստրալիայի տարբեր նահանգների, ինչպես նաև մի շարք քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչման միտումը (այն շարունակվում է ԼՂՀ քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու միջոցով):

Կցանկանայինք, մասնավորապես, ընդգծել ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասսաչուսեթս, Մեն և Լուիզիանա, ինչպես նաև, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգների օրենսդիր մարմիններիի կողմից ի սատարումն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունված բանաձևերը և հայտարարությունները: Բացի այդ, քաղաքային մակարդակով հաստատված են արդյունավետ կապեր Մոնտեբելո, Ֆրեզնո, Հայլենդ, Լոս Անջելես, Պիկո Ռիվերա (ԱՄՆ), Լե-Պեն-Միրաբո և Վիեն (Ֆրանսիա) քաղաքների ու ԼՂՀ քաղաքների միջև: Վստահ եմ, որ տվյալ գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունը և նոր թափ կստանա: Այսօր Արցախն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ կայացած պետություն է և կարող է վարել ակտիվ և պատասխանատու արտաքին քաղաքականություն: Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, համարժեք գնահատականի է արժանանում միջազգային հանրության կողմից:

-Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը և վերջերս սահմանին տեղի ունեցած կրակոցները՝ հնարավո՞ր է ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում:

-Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը, որն իր արտահայտությունն է գտնում չդադարող ռազմատենչ հռետորաբանության մեջ, ռազմական ուժի շարունակական սաստկացմամբ և նոր պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքներով, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Հայատյացությունը Ադրբեջանում հասել է պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանի սպառնալիքները մնում են ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում (1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված ներկայիս սահմաններում) սադրանքների մակարդակի վրա, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Խաղաղ գործընթացի անշրջելիության երաշխիքների բացակայության և ռազմական գործողությունների չվերսկսման պայմաններում տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը միշտ կլինեն սպառնալիքի տակ:

Ներկայումս ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն է, որը պատրաստ է պատասխանել իր սահմանների վրա ցանկացած ոտնձգության: Այստեղ իր դերը պիտի խաղա նաև միջազգային հանրությունը: Բռնությունից հրաժարվելու բացարձակ անհրաժեշտությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ արված հստակ մեսիջը և բանակցությունների ճանապարհով լուծման որոնումը պետք է կազմեն անքակտելի մասը ընդհանուր գործնական ջանքերի, որոնք միտված են հակամարտության կարգավորման աջակցմանը»: 

Կանադայի ուսանողական միությունը նպատակ ունի բարեկամության և համագործակցության ցանց հաստատել քաղաքական համակարգերի համապատասխան ակտորների հետ, ինչպես նաև նպաստել աշխարհի տարբեր քաղաքական համակարգերի մասին ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված