Կանադայի ոստիկանությունը գտել է Ստրադիվարիուսի՝ 16 տարի առաջ հափշտակված ջութակը
Գիտություն և Մշակույթ
Կանադայի Քվեբեկի նահանգի ոստիկանությունը տիրոջն է վերադարձրել Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը, որը հափշտակել էին 16 տարի առաջ, տեղեկացնում է France-Presse գործակալությանը:
Երկու ջութակները հափշտակվել էին 1998 թվականին Մոնրեալում: Քվեբեկի ոստիկանության կապիտան Ռիշար Գոտիեն հայտնել է, որ չարագործը դրանք գողացել է քաղաքի կենտրոնում կայանված ավտոմոբիլից: Հափշտակված ջութակներից մեկի վրա փակցված է եղել «Անտոնիո Ստրադիվարիուս 1685» դրոշմը, որը հղում է անում իտալացի հռչակավոր վարպետին և գործիքի ստեղծման հնարավոր ժամանակը:
Ստրադիվարիուսի ջութակները բարձր են գնահատվում ինչպես երաժիշտների, այնպես էլ հավաքորդների կողմից: Անցյալ տարի նման մի գործիք առցանց-աճուրդով վաճառվել է 2,3 միլիոն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)