«Մի ծաղկով գարուն չի գա»… ես զուգահեռներ արեցի. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու երեկ նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով հրաժարական է տալու և ինչու զուգահեռներ իրականացրեց «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսի հետ, պատգամավորը պատասխանեց.
«Գևորգ Մարզպետունի վեպում մի գլուխ կա` «Մի ծաղկով գարուն չի գա»… ես զուգահեռներ արեցի, որովհետև գեղարվեստական կյանքում կարող են նման դեպքեր լինել, բայց իրական կյանքում չի եղել»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնից հեռանալու մասին իր կարծիքին, պատգամավորը նշեց.
«Քաղաքական տրամաբանության շրջանակում եմ դիտում, բոլորը միաձայն կրկնում են, որ իրագործելու են իրենց ծրագիրը: Մենք ասում ենք այն համակարգը, որով շարժվում եք, ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասաց Հակոբյանը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ