Քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցում են Երևանի դպրոցներում անցկացվող Վերջին զանգի միջոցառումներին
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա վերջին դասն է ու ավարտական դասարանների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք:
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նախքան միջոցառման մեկնարկը, հանդիսավոր պայմաններում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ:
Հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանի աշակերտները, շնորհակալություն հայտնելով իրենց ուսուցիչներին փոխանցված գիտելիքների և ցուցաբերած մշտական հոգատարության համար, խոստացել են, որ հետագայում իրենց գրանցած հաջողություններով բարձր են պահելու դպրոցի և Երևանի պատիվը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու