Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են
Հայաստան
Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:
Այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության և ուշադրության ներքո: Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքների որակը գնահատելու նպատակով, Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կառուցվող նոր ճանապարհահատվածում են եղել:
Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:
Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջևանի «Ճանշինի» ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից գոհունակություն է հայտնել, սակայն նշել է, որ կան նաև դժվարություններ. դրանք հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ:
Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա 3.2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից