«ՀԿԵ»-ն ու «Վրացական երկաթուղին» ստորագրել են երկաթուղային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր
Հասարակություն
Աստանայում կայացած ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով 60-րդ նիստի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և «Վրացական երկաթուղի» ԲԸ-ն երկաթուղային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր են կնքել: Համաձայնագիրը կարգավորում է երկաթուղային ուղևորա և բեռնափոխադրումների ժամանակ երկկողմանի համագործակցության մի շարք հարցեր: Ինչպես տեղեկացնում են «ՀԿԵ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, կողմերը կորգավորել են գնացքների չվերթների, վագոնների, բեռների և կոնտեյներների հանձնման ժամանակ ծագող մի շարք տեխնիկական հարցեր, գնացքների չվացուցակները և սպասարկման կարգը:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարբեր միջադեպերի, վթարների և աղետների ժամանակ համատեղ գործողությունների կազմակերպմանը: Օրինակ, հայկական և վրացական երկաթուղայինները պարտավորվել են փոխադարձ օգնություն տրամադրել՝ վերականգնողական գնացքների, հակահրդեհային միջոցների, ձնամաքրող սարքերի, հատուկ վերականգնողական բրիգադների, ինչպես նաև բուժանձնակազմի տրամադրման միջոցով:
Երկաթուղային վարչությունները սահմանել են վագոնների ընդունման ու հանձնման կարգերը Սադախլո կայարանում, տարբեր տեսակի բեռների ու կոնտեյներների հանձնման գործընթացները:
«ՀԿԵ»-ն ու «ՎԵ»-ն համաձայնություն են ձեռք բերել ուղևորատար վագոնների օգտագործման վերաբերյալ՝ սահմանելով, որ ուղևորափոխադրումները կազմակերպվում են կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունների հիման վրա:
Աստանայում մայսի 6-7-ին կայացած ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով 60-րդ նիստի շրջանակներում ստորագրված համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի լուծման համար ստեղծվելու է համատեղ երկաթուղային հանձնաժողով, որը գլխավորելու է «ՀԿԵ» ՓԲԸ և «ՎԵ» ԲԸ գլխավոր տնօրենների տեղակալներից մեկը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու