18-րդ դիմումը՝ ճնշումների հետևանքով
Քաղաքական
ՕԵԿ-ի՝ կոալիցիա չկազմելու որոշումից հետո կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ 18-րդ դիմումը եղել է արդեն ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի ներկայացրած դիմումը: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Վերջինիս կարծիքով՝ Կարեն Բոթոյանի հետ կապված երեկվա այդ դեպքն արտառոց էր:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի խոսքով` Կարեն Բոթոյանի նկատմամբ եղել են ճնշումներ՝ կառավարության անդամների կողմից:
«Կառավարության կողմից եղել են ճնշումներ, որպեսզի Կարեն Բոթոյանը կողմ քվեարկի: Ճնշումները եղել են` որպես գործարար պատգամավոր»,- ասաց Խաչատրյանը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ