Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ. Առողջապահության նախարարն այցելել է իր դպրոց

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 23-ին ներկա գտնվեց «Վերջին զանգի» տոնական միջոցառման Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: Նախարարի համար դպրոցի ընտրությունը պատահական չէր. նա էլ իր առաջին քայլերը սկսել էր հենց այս դպրոցից: «Թույլ տվեք ողջունել իմ կրթական մայր օջախին' Պուշկինի անվան դպրոցին, և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան այստեղ գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսել են հենց այստեղից»»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց Մուրադյանը:

Նա ասաց, որ առանց հուզմունքի չի կարող շրջանցել այն ապրումները, որոնք արթնանում են այս դպրոց մտնելիս: «Բազմաթիվ ուսուցիչների անուններ, դասասենյակներ, միջանցքներ մեկ ակնթարթում վերհիշելով' մեկ անգամ ևս հաստատում են իմ խորը երախտագիտությունը այս կրթօջախի հանդեպ»,- ասաց նախարարը' մեկ առ մեկ հիշելով բոլոր այն ուսուցիչների անունները, ովքեր տարբեր տարիներին դասավանդել են իրեն:

Նա հույս հայտնեց, որ ուր էլ այս դպրոցի շրջանավարտները գնան, ինչ հաջողությունների էլ հասնեն, չեն կորցնի այն մարդկային տեսակը, որի ձևավորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը: «Անսպառ բարություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ' ցանկանում եմ, որ լինեք նաև առողջ»,- ասաց նախարարը: Նա նաև պատմեց, որ հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել կրթություն ստանալ այլ դպրոցում' հեռակա ուսուցմամբ և աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար:

Տոնական միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Մուրադյանը պատմեց, որ դպրոցն ավարտել է 1988 թվականին: «Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ` հաշվի առնելով, որ այսօր այստեղ ներկա էին ոչ միայն շրջանավարտները, այլև նրանց ծնողները, որոնցից շատերին ես ճանաչում եմ»,- տպավորություններով կիսվեց Մուրադյանը' ավելացնելով, որ իր ծնողների հետ կապված շատ ջերմ հիշողություններ միանգամից առաջացան, երբ մտավ դպրոց: «Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակ ել և կրթել, և նրանք այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Շրջանավարտները` կամ այլ կերպ ասած` «պուշկինոսֆերան» անշուշտ իր ուրույն տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին և այն ժամանակահատվածը, երբ հաճախ ուզում էի դպրոցից շուտ դուրս գալ, փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը:

Նրան և շրջանավարտներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին նաև առաջին դասարանցիները' ասելով, որ պուշկինցին հավատարիմ պետք է մնա իր սկզբունքներին:

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն, ուղղելով իր խոսքը շրջանավարտներին, նշեց, որ ավարտվում է կրթություն ստանալու գործընթացն այս դպրոցում, սակայն չի ավարտվում գիտելիքների ձեռքբերման կարևոր գործընթացը: «Ես համոզված եմ և հավատում եմ, որ ուր էլ լինեք, որտեղ էլ սովորեք, կշարունակեք հարստանալ մեր գիտելիքներով: Կշարունակեք նորի և կատարյալի ձեր որոնումները»,- ասաց Ստեփանյանը' հույս հայտնելով, որ առաջիկայում ականատես կլինեն աշակերտների նոր հաջողություններին և հաղթանակներին:

Նախարարը դպրոցի տնօրենի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով' ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը շրջանավարտներին:

Պուշկինի անվան միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 126 շրջանավարտ` 9-րդ դասարանցի, ովքեր իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցում: Բացառության կարգով տոնական միջոցառմանը ավարտական դիպլոմ հանձնվեց աշակերտ Վիլեն Մնացականյանին, ով մեկնելու էր արտերկիր: Նա ուսուցիչների գնահատմամբ` միշտ բարձր է պահել դպրոցի պատիվը: Ցերեկույթն ավարտվեց կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հեղինակած «Ангел-хранитель мой» երգով, որին զուգընթաց ցուցադրվեցին կադրեր դպրոցի անցած ուղուց:

Շրջանավարտներից շատերը իրենց «Վերջին զանգը» դիմավորեցին արցունքներն աչքերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված