Ճապոնիայում կազմակերպված աճուրդում երկու սեխը վաճառվել է գրեթե 25 հազար դոլարով
Այլ
Ճապոնիայի Հոկայդո կղզու Յուբարի քաղաքում աճեցված՝ բարձրագույն սորտի երկու սեխ Սապորոյի աճուրդում վաճառվել է մոտավորապես 24,6 հազար դոլարով, տեղեկացնում է երկրի զանգվածային լրատվամիջոցներին:
«Ես հուսով եմ, որ սեխերը կհարուցեն մարդկանց հետաքրքրությունը Հոկայդոյի արտադրանքի նկատմամբ», - հայտարարել է տեղական ֆիրմայի նախագահ Կենիտիրո Նամերիկավան, որը շահել է աճուրդը:
Այս աճուրդը առաջինն է դարձել այն միջոցառումների շարքում, որոնք կազմակերպվում են Ճապոնիայում բերքի նոր սեզոնի սկսվելու առթիվ:
Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, սեխերը Ճապոնիայում պատվական նվեր են համարվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ