Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ) Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ 

Հասմիկ Պողոսյանն ուրախ է, որ «Վերջին զանգ» կազմակերպելու ավանդույթը պահպանվում է

Հասարակություն

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տոնական եռուզեռ էր: Դպրոցի մի քանի տասնյակ աշակերտների համար մայիսի 23-ին հնչեց Վերջին զանգը: Դպրոցի դահլիճում հանկարծ «կենդանություն առան» Մոցարտը, Բախը, Շոպենը, Խաչատրյանն ու Չայկովսկին, ովքեր ոչ միայն ցուցադրեցին իրենց տաղանդը, այլև ողջույնի և շնորհակալության խոսքեր ուղղեցին իրենց սիրելի մանկավարժներին: Մեկ այլ դասարան կազմակերպել էր մրցանակաբաշխություն. պարգևատրվում էին երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչները` դասարանի աշակերտները:

Տոնական եռուզեռին մասնակցեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարը վերհիշեց իր «Վերջին զանգը»:

«Հիշում եմ, թե ինչպես էին մենք օր ու գիշեր նախապատրաստվում, հավաքվում էինք մեր դասարանցիների տներում և մինչև ուշ գիշեր քննարկում էինք սցենարը: Փորձել էինք ներկայացնել յուրաքանչյուրիս ապագա մասնագիտությունը' հումորային ձևով: Այդ նյութն օգտագործեցինք «Վերջին զանգի» արարողության ընթացքում: Մենք, իհարկե, մինչև հիմա անդրադառնում ենք այդ օրվան, երբ դասարանով հավաքվում ենք, որովհետև մենք բոլորս ի վերջո ստացանք այն մասնագիտությունները, որոնք ենթադրում էինք: Այդ օրը քո կյանքում իսկապես բեկումնային է, դու ձևավորված, կայացած անձնավորություն ես, և պետք է մտնես նոր կյանք: Այդ երջանկության և տխրության խառնուրդը քո մեջ ինչ-որ բնորոշում է ստանում, որը չես կարող որևէ բառով վերարտադրել»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարն ընդգծեց, թե ուրախ է, որ «Վերջին զանգի» ավանդույթը պահպանվում է: «Ժամանակը չի ազդում այս ավանդույթի վրա: Կարծես թե երեխաները հիմա պետք է այդքան հաճույքով շատ բաներ չանեն կամ էլ չփորձեն հաճոյանալ այն իմաստով, որ իրենց գնահատեն իրենց մանկավարժները: Բայց նույնն է: Այս օրը շարունակում է մնալ իր ավանդույթի մեջ, և դա ինձ շատ ուրախացնում է: Երեխաները գնահատում են ամեն ինչ և շնորհակալություն են հայտնում իրենց ծնողներին և մանկավարժներին, որոնց շնորհիվ հասել են այս օրվան»,-եզրափակեց նախարարը:

Դպրոցն ավարտողները հուզված էին և միևնույն ժամանակ երջանիկ, քանի որ թևակոխում են իրենց համար նոր փուլ:

Հայաստանի հանրակրթական դպրոցների 25 հազար աշակերտների համար այս տարի մայիսի 23-ին կհնչի «Վերջին զանգը»` ազդարարելով նոր կյանքի սկիզբ: Այս տարի ևս դպրոցն ավարտող աշակերտների համար կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ: Վերջին դասեր կանցկացվեն տարբեր դպրոցներում, այնուհետև Ազատության հրապարակում ՀՀ ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ժամը 19:00-ին տեղի կունենա տոնական համերգ, ինչպես նաև հրավառություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելուԳիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապըԴոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանըՀայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆՀայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարներըՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունիՄոտ մեկ ամիս փակ է լինելու Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի մի հատված Ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև հագուստի պրինտըԲժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրաՉինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքըԼրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ ՄելիքովըՌոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավորՄահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրինԱշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցումՌուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցովԴատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածքՓաշինյանը կարևորել է Հայաստան–Լիտվա ռազմավարական գործընկերության հետագա զարգացումըԶախարովան պատասխանել է Եվրոպայի՝ կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներինՎարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը
Ամենադիտված