Սերբիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 33-ի
Այլ
33 մարդ է զոհվել Սերբիայի հեղեղումների գոտում: Այդ մասին մայիսի 23-ին Բելգրադում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը՝ ելույթ ունենալով արտակարգ իրավիճակների շտաբի նիստում:
Երկու օր առաջ Սերբիայի իշխանությունները հայտնել էին բնական աղետի գոտում 27 զոհվածների մասին:
Շտաբը երկրի իրադրության բարելավման կապակցությամբ կառավարությանն առաջարկել է հանել արտակարգ դրության ռեժիմը, որն ամբողջ Սերբիայի տարածքում գործում է անցած շաբաթվա վերջից, և այն պահպանել միայն երկու քաղաքներում և 17 մունիցիպալիտետներում: Ենթադրվում է, որ համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի օրվա ընթացքում ավելի ուշ:
Մինչ այժմ Սերբիայում տարհանվել է շուրջ 32 հազար մարդ, ջրասույզ է եղել ավելի քան երկու հազար օբյեկտ, վնասվել կամ ոչնչացվել է ավելի քան 3 հազար կիլոմետր ավտոճանապարհ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու