«Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանը շարունակում է «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ կազմավորման աշխատանքներով զբաղվել
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը շարունակում է «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ կազմավորման աշխատանքներով զբաղվել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուները փոխանցում են, որ Ռ. Գասպարյանը որոշել է դա անել միայնակ՝ առանց իր կուսակից Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո): Վերջինս խաղից դուրս է մնացել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ազատամարտիկ պատգամավոր Ռուստամ Գասպարյանից, ով ասաց, թե իրենք զբաղված են ազատամարտիկ տղաների հոգսերը հոգալով. «Նախ՝ մի բան եմ ուզում նշել, որ մենք Երկրապահ չենք ուզում ստեղծել, քանի որ ԵԿՄ կա: Մենք ուղղակի մեր կռված ընկերներով հավաքվում ենք: Որեւէ բան չենք ստեղծում, կառույց չենք ձեւավորում, հավաքվում ենք, հասկանալու՝ ինչով կարող ենք մեր ընկերներին օգնել»: Հարցին՝ Ռ. Գեւորգյանին «հանե՞լ» են իրենց շարքերից, Գասպարյանը պատասխանեց. «Էդ իրեն հարցրեք, ես էդ մասին բան չեմ կարող ասել»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու