Երևանում դստեր հետ վթարի է ենթարկվել դերասան Սեպուհ Ապիկյանը (ֆոտո). shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 23-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի և Երևան քաղաքի Ջուղայի փողոցի բնակիչ 38-ամյա Սեպուհ Ապիկյանի վարած մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Ապիկյանն ու նրա ուղևոր Մելինե Ապիկյանը մարմնական վնասվածքներ են ստացել և քաղաքացիների օգնությամբ օպերտիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վիրավորներ Ս. և Մ. Ապիկյաները հայր և դուստր են, իսկ Սեպուհը հանրությանը հայտնի մի քանի ճանաչված սերիալների և հումորային հաղորդումների դերասան է, ում հանրությունը ավելի շատ ճանաչում է Ճպլի, Խափլանյանի և այլ դերերում:
Հիվանդանոցից հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, պարզապես նրանք պետք է մնան բժիշկների հսկողության տակ:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու