Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Մայիսի 24-ին, ժամը 03.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը:
***
Մայիսի 24-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած րշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում քնած է եղել Ն. Տ.-ը (ծնվ. 2000 թ.):
***
Մայիսի 23-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը:
***
Մայիսի 23-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գորժելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը:
***
Մայիսի 23-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու