Դերասանուհի Մարիոն Կոտիյարը Կաննի կինոփառատոնին է գնացել կոճակներից կարված զգեստով
Գիտություն և Մշակույթ
Դերասանուհի Մարիոն Կոտիյարը, ով «2 ցերեկ, 2 գիշեր» ֆրանսիական ֆիլմի գլխավոր դերակատարն է, Կաննի կինոփառատոնին բոլորին զարմացրել է իր զգեստով: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, նա կարմիր գորգի է դուրս եկել արտասովոր զգեստով՝ կարված կոճակներից և գարեջրի շշի խցաններից: Պարզվել է, որ զգեստի հիմքում մետաքս է, բացի այդ, դրա վրա եղել են տարբեր տեսակի ուլունքներ: Դիզայներ Մեյսոն Մարտին Մինգելան հավաստիացնում է, որ բոլոր առարկաները գնել են Փարիզի և Բրյուսելի հին իրերի շուկաներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)