Հովիկ Աբրահամյանը սատարեց Տիգրան Սարգսյանին. «Տիգրան Սուրենիչն իր գործն արել, գնացել է, ի՞նչ եք ուզում»
Քաղաքական
Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին ներկա է նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախկին վարչապետը խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց, հատկապես, թե ինչու հրաժարվեց վարչապետի պաշտոնից. «Ես ներողություն եմ խնդրում: Ձեր հարցերին կպատասխանեմ ավելի ուշ»,- մի քանի անգամ կրկնեց Տիգրան Սարգսյանը: Ի նշան օգնության` Հովիկ Աբրահամյանը լրագրողներին դիմելով` ասաց.
«Ինչ ասել եք, պատասխանել եմ, հիմա Տիգրան Սուրենիչն իր գործն արել, գնացել է, ի՞նչ եք ուզում»։
Տիգրան Սարգսյանին ուղղված հարցերը բազմազան էին. «Ի՞նչ եք պատրաստվում անել, որտե՞ղ եք պատրաստվում շարունակել աշխատել, ի՞նչ գնահատական կտաք կառավարության ծրագրին, վարչապետի հայտարություններին» և նման այլ հարցեր: Պատասխանելու փոխարեն` Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ ներողություն խնդրեց և նշեց, թե հետո կանդրադառնա։
Ապա նորից միջամտեց Հովիկ Աբրահամյանը. «Ի՞նչ եք ուզում, չեմ հասկանում, մարդը հինգ անգամ ներողություն է խնդրում, նորից ճնշումներ եք գործադրում, հետո էլ խոսում եք իշխանությունների ճնշումների մասին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու