Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, գնամ ստուգեմ նաև իրեն. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ տանհինգերորդ համագումարից առաջ` խոսելով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միմյանց փոխարեն քվեարկելուց, վարչապետն ասաց, որ եթե նման բան է եղել, ուրեմն ընդդիմադիրները պետք է տեղում պահանջեին քվեարկության պատկերը: Սակայն, ամեն դեպքում, վարչապետը քննադատում է, եթե նման բան է եղել:
«Դա վատ բան է, անհրաժեշտությունն էլ չկար, ես քննադատում եմ այն բոլոր պատգամավորներին, ովքեր քվեարկել են ոչ իրենց փոխարեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարբած վիճակում ԱԺ եկած պատգամավորներին, ապա վարչապետը նշեց, որ ականատես չի եղել նման երևույթի, մամուլից է ծանոթացել: «Իհարկե, վատ բան է: Ողջունելու ժամանակ չեմ նկատել, ուշադիր չեմ եղել»,- նկատեց նա:
Անդրադառնալով գործարարների` ստվերից դուրս գալուն, վարչապետն ասաց. «Որևէ նախարար իրավունք չունի գործարարությամբ զբաղվել: Ինչի մասին է խոսքը»:
Հարցին, թե բարեկամները բիզնես ունենալու իրավունք ունե՞ն, նա արձագանքեց. «Ինչո՞ւ չունենան, պետք է տարանջատել` եթե մարդու բարեկամը զբաղվում է բիզնեսով, պետք է դա բարեկամի միջոցով չլինի: Օրինակ, ես դատապարտում եմ այն պաշտոնյանին, ում որդին, ում բարեկամը, ում եղբայրը զբաղվում է բիզնեսով ու հարկային դաշտում չի հայտնաբերվում, դա է խնդիրը: Դրա համար հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել այն բոլոր նախարարների, պաշտոնյաների բարեկամներին, ովքեր զբաղվում են բիզնեսով, հետաքրքրվել' հարկերը վճարում են, թե ոչ»:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ առաջինն իր մերձավորներից է սկսելու: «Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, գնամ ստուգեմ նաև իրեն` հարկերը վճարում է, թափանցիկ ներկայացնեմ»,- ասաց Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու