«Ռեալի» մարզիչը` «Ռեալի» - «Ատլետիկո» խաղի մասին
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ «արքայական» ակումբին միավորվել է հարկավոր:
««Ատլետիկոն» այն թիմերից չէ, որ հարձակման ժամանակ բացվում է: Նրանք կոմպակտ են նույնիսկ այն ժամանակ, երբ հարձակվում են: Մենք միմյանց հետ խաղացել ենք 4 անգամ միայն այս մրցաշրջանի ընթացքում, այդ պատճառով լավ գիտենք միմյանց: Մենք պետք է միջոց գտնենք նրանց հաղթելու համար: Ինչպես յուրաքանչյուր եզրափակիչ հանդիպում, սա ևս պետք է հետաքրքիր լինի: Նրանք թիմային հրաշալի խաղ են խաղում, նրանց հաղթելու համար մեզ միավորվել է պետք»,- Կառլո Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, Լիսաբոն քաղաքում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ