Գրոսմայստեր Արման Փաշիկյանը բաժանեց 2-5 տեղերը Ագզամովի հուշամրցաշարում
Սպորտ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է «Ագզամովի հուշամրցաշար» անվանումը կրող ուժեղագույն օփեն մրցաշարը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արման Փաշիկյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և, բաժանելով 2-5 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 5-րդ մրցանակին: Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել 7,5 միավոր վաստակած հնդիկ շախմատիստ Գուպտան:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ