«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը
Արտակարգ Պատահար
Մերսեդես 124 E» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1985թ. ծնված Արտյոմ Շ.-ն, մայիսի 22-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր, 1990թ. ծնված Արմեն Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` 1988թ. ծնված Տիգրան Քոչարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական` գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու