Արտաշատում մեկնարկեց ատլետիկայի Հայաստանի առաջնությունը
Սպորտ
Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 24-ին մեկնարկեց աթլետիկայի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 200 մասնակիցներ Արարատի, Սյունքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' երկօրյա մրցաշարում մարզիկները կմրցեն ավելի քան 15 մարզաձեւերում:
Մրցաշարն իրենց ներկայությամբ պատվել են Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ՀՀ սպորտի նախարարության ներկայացուցիչ Նարինե Շահբազյանը, հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ:
Մրցաշարին կհետեւեն ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ