Կալիֆորնիայի դպրոցներում կանցկացվե՞ն Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ
ԱՄՆ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ժողովի հատկացումների հանձնաժողովը մայիսի 23-ին միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը 7-12-րդ դասարաններում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ներառելու մասին AB 1915 բանաձևին: Ինչպես տեղեկացանք «Ասպարեզ» պարբերականից, Կալիֆորնիայի Նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի առաջադրած բանաձևն առաջարկում է նաև կրության դեպարտամենտին հրապարակումներ լույս ընծայել 1915 թվականի կոտորածների մասին, ինչպես այդ մասին տեղեկություններ ներառել ուսումնական նյութերում:
Նշենք, որ ապրիլի սկզբին Կալիֆորնիայի նահանգային ժողովի Կրթական հարցերով հանձնաժողովը նույնպես միաձայն հաստատել էր AB 1915 բանաձևը, և այժմ այն, հանձնաժողովների հավանությունը ստանալուց հետո, քննարկման է դրվելու է ընդհանուր ժողովում:
«Բանանձևն արդեն դրվելու է ժողովի քննարկմանը, և ես անհամբերությամբ սպասում եմ գործընկերներիս և Հայ դատի ԱՄՆ Արևելյան հանձնախմբի հետ համատեղ աշխատանքներին` ապահովելու կենսական նշանակություն ունեցող այս բանաձևի արագ ընդունումը: Մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը կարևոր բաղադրիչ է, որը պետք է լայնորեն ներառված լինի մեր կրթական ծրագրում: Երկար ժամանակ է պահանջվել այստեղ հասնելու համար, և ես անչափ շոյված եմ այն լայնամասշտաբ աջակցությունից, որ ստացել է բանաձևը»,- նշել է Նազարյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)