Պատահար Արագածոտնի մարզում. կա տուժած
Արտակարգ Պատահար
Մայիսի 25-ին, ժամը 00.39-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Ապարանի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ