Սլավյանսկում զոհվել են իտալացի ֆոտոլրագրողն ու թարգմանիչը․ Իտալիայի ԱԳՆ
Հասարակություն
Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքին մերձակա Անդրեևկա գյուղում զոհվել են իտալացի ֆոտոլրագրող Անդի Ռոչելին և նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովը: Այդ մասին հաղորդում itar-tass-ը՝ վկայակոչելով Իտալիայի ԱԳՆ-ին։
«Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սլավյանսկ քաղաքին մերձակա Անդրեևկա գյուղում իտալացի ֆոտոլրագրող Անդի Ռոչելին և նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովը զոհված լինելու մասին լուրերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նրանք Ուկրաինա էին ժամանել ընտրական գործընթացներն ու տիրող իրադրություննը լուսաբանելու նպատակով։ Ըստ տեղեկությունների՝ Ռոչելին և նրա թարգմանիչ Միրոնովը հրաձգության զոհ են դարձել:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ