Դոնեցկում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել Ահմետովի և Ուկրաինայում անցկացվող նախագահական ընտրությունների դեմ
Հասարակություն
Դոնեցկում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքի, որն ուղղված է Ուկրաինայում անցկացվող արտահերթ նախագահական ընտրությունների դեմ: Լենինի հրապարակը, ուր անցկացվում է հանրահավաքը, շրջապատված է զինված մարդկանցով: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Ցուցարարների մեծ հոսքը Լենինի հրապարակից շարժվել է Ուկրաինացի հեղինակավոր և մեծահարուստ գործարար Ռինատ Ահմետովի նստավայրի մոտ։
Ահմետովն ավելի վաղ հանդես էր եկել ԴԺՀ-ի դեմ ունեցած իր դիրքորոշմաբ՝ քննադատելով Դոնեցկի ժողովրդական հանրապետությանը, որ նրա կողմնակիցների գործողությունները հակասում են Դոնբասի շահերին:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, բողոքի ակցիային մասնակցում են ռուսամետները և Դոնեցկի ժողավրդական հանրապետության կողմնակիցները:
Մարզային իշխանությունների տեղեկություններով, 2430 ընտրատեղամասերից տարածաշրջանում բաց են միայն 426-ը: Ընդ որում, հենց Դոնեցկում ոչ մի տեղամաս չի գործում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ