Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Արտակարգ Պատահար
Մայիսի 25-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 8-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ.Բ.-ի «ՈՒազ» մակնիշի 39LL034 պետհամարանիշի ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու