Օբաման շնորհավորել է Ուկրաինային նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ
ԱՄՆ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին՝ երկրի նախագահի արտահերթ ընտրությունների կապակցությամբ և հայտարարել, որ պատրաստ է համագործակցել հաղթողի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի գրավոր ուղերձի մեջ, որ հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:
«Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին, որոնք այսօր տեղի ունեցած ընտրությունների միջոցով հասան այն բանին, որ իրենց ձայնը լսելի դառձավ։ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ուկրաինայի հաջորդ նախագահի, ինչպես նաև ժողովրդավարության նորմերով ընտրված խորհրդարանի հետ»,- ասված է Օբամայի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը:
Նշենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների Еxit polls-ի արձանագրած արդյունքներով հաղթում է Գերագույն ռադայի պատգամավոր, գործարար Պյոտր Պորոշենկոն, ով հավաքում է ընտրողների ձայների 55,9 տոկոսը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)