Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ) Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակին Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Դատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածք Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ) Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա 

Թիմակիցների հետ միասնությունն անհավանական է. Հենրիխ Մխիթարյանն ամփոփում է մրցաշրջանը

Սպորտ

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել հայազգի ֆուտբոլիստ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Երբ Մարկո Ռոյսից ստացա գնդակը, մտածեցի. «Պահը հասունացել է, եթե չխփեմ այս գոլը, կարող եմ հավաքել իրերս ու ետ գնալ տուն»: Եվ երբ գնդակն անցավ դարպասից ներս, ասացի ինքս ինձ. «Ինչո՞ւ այստեղ կարող եմ, իսկ «Ռեալ» Մադրիդի դեմ խաղում` ոչ»,- կայքին պատմել է ֆուտբոլիստը' անդրադառնալով «Ռեալի»  դեմ խաղին, «Բորուսիա» տեղափոխվելու դժվարություններին և իր ունեցած հաջողություններին: Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո այս կարճ ժամանակաշրջանը 25-ամյա հայազգի ֆուտբոլիստի համար համեմված էր վերելքներով և վայրէջքներով:

Մխիթարյանը խոստովանել է, որ ամենից դժվարն իր համար գերմանական ֆուտբոլին հարմարվելն էր: Ըստ նրա` «Շախտյորի» խաղաոճն ամբողջովին տարբերվում է այն ֆուտբոլից, որ Գերմանիայում են խաղում: ««Շախտյորի» խաղերը սովորաբար միշտ նույն ձևով էին ընթանում` հակառակորդ թիմը սովորաբար ակտիվ պաշտպանվում էր, իսկ գնդակը միշտ «Շախտյորի» խաղացողների մոտ էր, և եթե մենք խփում էինք առաջին գնդակը, ապա խաղի ելքը մեծամասամբ արդեն որոշված էր լինում: Գերմանիայում այդպես չէ: Թիմերը հավասար հնարավորություններ ունեն, և անգամ ներքևի շարքերում գտնվող թիմերը կարող են մեծ ճնշում գործադրել… «Բորսուսիան» նաև հաճախ փոխում է խաղի մարտավարությունը, ինչը 100 տոկոսանոց զգունություն և պատրաստվածություն է պահանջում: Կարևորն այն է, որ ես շարունակում եմ աշխատել ինձ վրա: Կյանքում դու պետք է պատրաստ լինես ամեն օր նոր բան սովորելու, և դա հատկապես ինձ է վերաբերում»,- բացատրել է նա:

«Բորուսիայի» կազմում նրա դեբյուտային հարվածները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի ժամանակ էին, որից հետո նոյեմբերից հունվար կայացած ութ խաղերում Մխիթարյանը մասնակցություն չի ունենում թիմի խփած գոլերում, ապա' այդ ապշեցուցիչ հաղթանակը Մյունխենում: Իսկ մայիսի 17-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ խաղի 60-րդ րոպեին նրան փոխարինեցին վնասվածքի պատճառով, և հավելյալ ժամանակահատվածում «Բորուսիան» 2-0 հաշվով պարտություն կրեց «Բայերից»: Սակայն հայ ֆուտբոլիստի համար ամենամտահոգիչը «Ռեալի» դեմ խաղն էր : «Դա իմ կյանքի տխուր պահերից էր,- Մխիթարյանն ասել էր welt.dereflectively թերթին տված հարցազրույցում,- խաղը դիտող մարդիկ հավանաբար կարծում էին` ես փորձում եմ բաց թողնել գնդակը, բայց իրականում դաշտում ես ամենաշատն էի ցանկանում գոլ խփել: Սակայն, երբեմն կյանքն այսպես է դասավորվում»:

Չնայած հիասթափությանը' Մխիթարյանը կարողացավ վերականգնել հավատն իր ուժերի և կարողությունների հանդեպ, որոնք առաջին հերթին ստիպել էին «Բորուսիային» պայմանագիր ստորագրել իր հետ: «Հայկական ասացվածք կա' «Աստված երբեմն թույլ է տալիս սայթաքել, որպեսզի մենք սովորենք գնահատել այն, ինչին հասնում ենք»»,- մեջբերում է կայքը: Իր կարողությունները նա փայլուն կերպով ցուցադրեց Վոլֆսբուրգի դեմ խաղում, երբ Մխիթարյանի խփած գոլն օգնեց ակումբին հասնել մինչև Բեռլին: Ողջ մրցաշրջանի ընթացքում հայազգի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ դարձավ ինը գոլի հեղինակ և տասն անգամ աջակցեց գրոհի կազմակերպմանը:

25-ամյա կիսապաշտպանը  հայտնել է, որ թիմում առաջին իսկ օրերից զգացել է թիմակիցների և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աջակցությունը:

«Ես շատ եմ խոսել Կլոպի և թիմակիցներս հետ և նրանք ասել  են, որ վստահում  են իմ տաղանդին: Նրանք խորհուրդ ետ տվել ազատվել այն ամենից, ինչ խոսում են մարդիկ: Առաջին իսկ օրվանից նրանք ինձ վստահություն հաղորդեցին: Դա ինձ համար մեծ օգնություն էր: Թիմակիցների հետ միասնությունը  դա անհավանական»,- նշել է Մխիթարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրաՉինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքըԼրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ ՄելիքովըՌոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավորՄահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրինԱշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցումՌուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցովԴատախազության միջամտությամբ Արարատի համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս մեկ հողատարածքՓաշինյանը կարևորել է Հայաստան–Լիտվա ռազմավարական գործընկերության հետագա զարգացումըԶախարովան պատասխանել է Եվրոպայի՝ կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներինՎարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը Ռուսաստանում արձագանքել են Կիևի հարվածների համար ԵՄ սահմանած պատժամիջոցներինՌուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են համագործակցության նոր ծրագիրըԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա Չինաստանում Թրամփի կոշտ հայտարարությունները կապել են ԱՄՆ ընտրությունների հետԷնդոկրինոլոգը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն երկու անգամ հապալաս ուտելՀայաստանը քննարկում է թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանումը ԱՄԷ շուկաՈւմերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել Լյուիս Հեմիլթոնը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ հանգստից (Լուսանկարներ) Արտաշատի և Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնվել է զենք-զինամթերքՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Անվանել են հյուսիսային խոհանոցի ամենաօգտակար մթերքըԹուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդըԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել՝ «Կիևին հասցված հարվածների» ձևակերպմամբ«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը վերսկսում է աշխատանքըԱբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են 4 մեքենա, կան վիրավորներ
Ամենադիտված