Պուտինը շամպայն է համտեսել հոկեյի չեմպիոնական գավաթից (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկեյի աշխարհի առաջնության եզրափակչից հետո գնացել է Ռուսաստանի ընտրանու հանդերձարան, շնորհավորել թիմին հաղթանակի կապակցությամբ և շամպայն խմել չեմպիոնական գավաթից:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հիանալի խաղի համար: Կարող ենք հպարտանալ, որ ունենք նման տաղանդավոր թիմ: Ռուսաստանի հավաքականը ուրախացրեց միլոնավոր մարդկանց», - Պուտինի խոսքերը մեջբերում է itar-tass.com-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրանին եզրափակչում 5:2 հաշվով հաղթեց Ֆինլանդիային:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու