Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը. Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնեց 2013թ. մրցանակները

Գիտություն և Մշակույթ

ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և բարերար Ժան Պողոսյանի ձեռամբ մրցանակներ շնորհվեցին ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակակիրներին: Բացման հանդիսավոր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց: «Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին: Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարևոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարևոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը: Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա: Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին»,-ասաց ՀՀ նախագահը:

Մրցանակաբաշխության աջակից «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանն էլ իր հերթին շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին` կոչ անելով լինել ստեղծագործ ու նորարար, որը ներկա ժամանակաշրջանի հաջողության լավագույն գրավականն է: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար երկու մրցանակ է շնորհվել: Մենք ուրախ ենք մրցանակ հանձնել մտածող ու բարոյական մարդու` Յահիր Աուրոնին, ում ջանքները մեծ են Իսրայելում և ամբողջ աշխարհում իրազեկել ու Հայոց ցեղասպանության մասին: Առաջին դրական մոտեցումն այս տարի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն էր, բայց բոլորս գիտենք, որ դա բավարար չէ, ու մի օր սահմանից այն կողմ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-ավելացրեց Ժան Պողոսյանը:

ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակների շնորհման համար ձևավորված հանձնաժողովների ներկայացուցիչների խոսքով` մրցանակներին առաջադրված աշխատանքներն ընտրվել են հանձնաժողովների անդամների կողմից միաձայն:

Ընտրվել են այն աշխատանքները, որոնք հեռանկարային են ու ունեն գիտական անգնահատելի արժեք: Արվեստի բնագավառում հանձնաժողովի ներկայացուցիչ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը հատկանշանական համարեց, որ ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձինք տարիներ անց արժանանում են այլ մրցանակների, որը վկայությունն է նախագահի մրցանակի արժեքի: «Մենք քննարկումներից հետո կայացրեցինք բարդ և նրբանկատ որոշում: Բարդ էր, քանի որ ներկայացվել էին բարձր որակական լուծումներ ունեցող աշխատանքներ, բայցի այդ` մենք քաջ գիտակցում էինք, որ գործ ունենք արվեստի բնագավառ նոր մուտք գործող երիտասարդ ստեղծագործողների հետ»,-ասաց Միքայել Դովլաթյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը և պատմական գիտությունների թեկնածու Գայանե Ավագյանը «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ(1916-1917)» Հայերեն եռահատորյան փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար: Նույն անվանակարգում մրցանակ շնորհվեց իսլայելցի, գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնին» Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և տասնամյակների ընթացքում իրականացրած գիտական գործունեության համար:

ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացան բնագիտական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառների գիտական աշխատանքներին:

Մրցանակ չի տրվել արվեստի, գրականության և հումանիտար գիտությունների զարգացման բնավառաներում, իսկ բժշկագիտության բնագավառում մրցանակային աշխատանքներ չեն ներկայացվել:

ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակից անմասն չէին նաև երիտասարդները, ովքեր առաջադրվել ու մրցանակի արժանացան մշակույթի ու գրականության բնագավառներում: Արվեստի բնագավառում «Հաղթահարում» գեղանկարի համար մրցանակ ստացավ Գոռ Գյուրջյանը, իսկ Ժաննա Նազարյանն ու Ռազմիկ Նազարյանը` «Այստեղ մեր կողքին» ֆիլմի վավերագրական համար:

Գրականության բնագավառում մրցանակի արժանացավ երիտասարդ գրող Մանե Գրիգորյանը «Ցուրտ կին» բանաստեղծական ժողովածունի համար, որում ըստ գրականության հանձնաժողովի ներկայացուցչի, երևում է գրականության վաղվա սերունդը:

Բարձր կատարողական արվեստի և լավագույն կատարումների համար դասական երաժշտության բնագավառներում մրցանակների արժանացան Լուիզա Երեմյանը, Սերգեյ Սարգսյանը, Գրիգոր Աբրահամյանը, Ժորա Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված