«Կինեմատոգրաֆիան վախճանվել է». Քվենտին Տարանտինո
Այլ
Կաննի կինոփառատոնի շրջանակներում «Քրեական ընթերցվածք» ֆիլմի հոբելյանական ցուցադրությունից հետո բազմության առջև ելույթի ժամանակ ֆիլմի ռեժիսոր, աշխարհահռչակ Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ կինեմատոգրաֆիան վախճանվել է: «Թվային ծրագրերը հեռուստատեսությունն են բազմության մեջ: Ակնհայտորեն, ամբողջ աշխարհը պատրաստ է հեռուստացույց դիտել, սակայն ինձ համար կինեմատոգրաֆիան մահացած է: Այն, որ ֆիլմերի մեծ մասն արդեն չեն ցուցադրում 35-միլիմետրանոց ժապավենի վրա, նշանակում է, որ պատերազմը տանուլ է տրված»,- The Telegraph-ի փոխանցմամբ` ասել է հայտնի ռեժիսորը:
Տարանտինոն հույս է հայտնել, որ «ապագա սերունդը ավելի խելացի կլինի ու կհասկանա, թե ինչ է կորցրել»: Նա նաև պատմել է, որ պատրաստվում է իր «Ազատագրված Ջանգոն» ֆիլմը դարձնել մինի սերիալ, որը բաղկացած կլինի 4 մեկժամանոց սերիայից:
«4-ժամանոց ֆիլմի դեպքում մարդիկ փակում են աչքերը: Իսկ ահա 4 սերիա՝ մեկական ժամով, նրանք սիրում են, պարզապես մեռնում են, այնքան են ցանկանում դիտել բոլոր 4 մասերը»,- ասել է Տարանտինոն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու