«Հրապարակ». Իմ ընտանիքի բիզնեսը միշտ էլ հարկային դաշտում է եղել. Արկադի Համբարձումյան
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին հարկային դաշտ բերելու հայտարարություններին տարակուսանքով են արձագանքում իր կուսակից գործարարները: Նախկին պատգամավոր, «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում զարմանքով հակադարձել է. «Ե՞րբ չեն եղել դաշտում, միշտ էլ եղել են, ուղղակի Հովիկ Աբրահամյանն ասել է՝ եկեք աշխատեք, գործ արեք, նոր ծրագիր արեք»:
Իսկ Դերժավայի Արկադին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, նախ պնդել է, թե ինքը գործարար չէ, ապա, որպես «գործարարի որդի», հավելել. «Ինչքան գիտեմ, միշտ էլ հարկային դաշտում են եղել… Իմ ընտանիքի բիզնեսը միշտ էլ հարկային դաշտում է եղել, մնացածի մասին ոչինչ չեմ կարող ասել»: Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունների տարբերության մասին հարցը լսելով, Արկադին վրդովվել է՝ «արդեն քաղաքական հարցեր ես տալիս»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու