«Ժողովուրդ». Նախագահ լինելու համար օլիգարխ լինելը պարտադիր է
Հայկական Մամուլ
Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, ում բիզնես ակտիվների թվում են «Roshen» հրուշակեղենի ընկերությունը, «5 ՍՈվՈս» հեռուստատեսությունը, ավտոմեքենաների, ավտոբուսների գործարաններ եւ այլն: Այս իրողությունը տարօրինակ է այնքանով, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչին քննադատող ընդդիմության հիմնական մեխը, մինչ Մայդանի հայտնի իրադարձությունները, այն էր, որ վերջինս խոշոր օլիգարխ է, կոռումպացված է եւ այլն: Պարզվում է՝ նախագահ լինելու համար օլիգարխ լինելը պարտադիր է, բայց հարց է՝ ում օլիգարխը` Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Նկատենք, որ դեպի Եվրամիություն ձգտող Վրաստանում նույնպես հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը: Եվ բնական էր, որ Պորոշենկոյին Արեւմուտքն իր աջակցությունը պետք է հայտներ' ընդունելով ընտրության արդյունքները: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Ս. Լավրովն էլ երեկ հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է երկխոսել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռ որեւէ դիրքորոշում չի հայտնել:
Ի դեպ, ուշագրավ է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյի՝ «Roshen» տեսակի կոնֆետների ներմուծողը եւ նրա բիզնես գործընկերը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է: Ավելի ճիշտ՝ նրա հարազատները:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու